BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Մութ է, գիշեր է, կողքերն էլ թփեր կան»

«Մութ է, գիշեր է, կողքերն էլ թփեր կան»
24.12.2012 | 00:19

Գոյություն ունի մանկական վանդալիզմ հասկացություն, երբ խումբը հարձակվում է, ինչ-որ մի բան է անում: Դա ոչ թե նպատակ է, այլ էներգիան արտահայտելու մի ձև:
Ահարոն Ադիբեկյանը այս առթիվ մի դեպք հիշեց. «Մի անգամ Հայաստան եկած իմ օտարերկրացի ընկերը զարմացավ, երբ տեսավ գիշերվա ժամը մեկին ֆիլհարմոնիայի կանգառում կանգնած 14 տարեկան անչափահաս աղջկան` երթուղային տաքսու սպասելիս: Մարդիկ զարմանում են, որ մեզ մոտ, ուրիշ երկրների համեմատ, խուլիգանությունը, կողոպուտը բացառիկ դեպքեր են, որ այստեղ ապրելն ավելի ապահով է: «Մի՞թե այդ աղջիկը չի վախենում, որ իրեն կբռնաբարեն, եթե նա մեզ մոտ դուրս գար այս ժամին, միանշանակ կբռնաբարեին: Մանավանդ, որ մութ է, գիշեր է, կողքերն էլ թփեր կան»:
Տեսնես, պարոն Ադիբեկյանն ու իր օտարերկրաի ընկերն ի՞նչ իմացան, որ աղջիկը 14 տարեկան է: Ախր, գիշեր էր և մութ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ